Հասարակական

ՏՄՊՊՀ-ն շաքարավազի ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման փաստի հիմքով վարույթ է հարուցել

1 րոպեի ընթերցում

ՏՄՊՊՀ-ն շաքարավազի ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման փաստի հիմքով վարույթ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարույթ է հարուցել շաքարավազի ոլորտում հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահման փաստի հիմքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Շաքարավազի հետ կապված հստակ պատկերացումներ ունենք, որ մեր ուսումնասիրությունների արդյունքում ստացված ինքնարժեքից ցածր է այն վաճառվում խոշոր սուպերմարկետում կամ առևտրային ցանցում: Հիմա վարույթ ենք հարուցել, որպեսզի հասկանանք, թե դա ինչի արդյունք է: Վարույթը հարուցված է փաստի հիմքով՝ հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում»,- ասաց Գևորգյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում