Տնտեսություն

ԱԺ-ն ընդունեց պետության կարիքների համար ձեռք բերվող լամպերը էներգախնայող դարձնելու օրինագիծը 

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց պետության կարիքների համար ձեռք բերվող լամպերը էներգախնայող դարձնելու օրինագիծը 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը ներկայացրել էրՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նախագծով օրենսդրորեն ամրագրվում է, որ պետության կարիքների ապահովման նպատակով այսուհետ ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները:

Նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, ձեռնպահ՝ 2-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում