ԱԺ-ն ընդունեց համայնքի ստացած նվիրատվության մասին տեղեկությունը հրապարակային դարձնելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքին կատարվող նվազագույն աշխատավարձի 100-պատիկը գերազանցող նվիրատվությունների մասին տեղեկությունը քաղաքացիների համար դարձնել հրապարակային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի և Սոնա Ղազարյանի հեղինակած նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր ՍոնաՂազարյանը:

Առաջարկվող նախագծով փորձ է արվում ապահովել համայնքներին կատարվող նվիրատվությունների գործընթացների թափանցիկությունը: Մասնավորապես, առաջարկվում է համայնքի սեփականության գոյացման աղբյուրների մասին հոդվածում ավելացնել պարբերություն, որով սահմանվում է, որ համայնքի ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկը գերազանցող նվիրաբերության մասին տեղեկատվությունը պետք է դարձնի հրապարակային քաղաքացիների համար:

Պատգամավորներն առաջարկում են այդ մասին տեղեկատվությունը զետեղել համացանցային կայքում կամ այն փակցնել համատիրության պատին: Նախագծի գաղափարը ստեղծվել է Հանրային հեռուստատեսության եթերում քննարկման ժամանակ, երբ Սոնա Ղազարյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բանավիճելիս են եղել Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած «Կամազ»-ների հայտնի թեմայով:

Նախագիծն ԱԺ փետրվարի 13-ի նիստում ընդունվեց 105 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres