Հասարակական

Ավինյանը ներկայացրեց համայնքների խոշորացման առկա վիճակագրությունը

1 րոպեի ընթերցում

Ավինյանը ներկայացրեց համայնքների խոշորացման առկա վիճակագրությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքների խոշորացման վերաբերյալ առկա վիճակագրության համաձայն՝ խոշորացումը դրական է ազդում համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանի հարցին:

«Հիմնական մեծ, խոշոր լավ սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են խոշորացված համայնքների կողմից: Խոշորացված համայնքներում հնարավորություն է ստեղծվում որոշակի ֆինանսական միջոցների կուտակման, որոնք էլ հնարավոր է լինում ուղղել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ այն համայնքների բնակիչների համար, որտեղ խոշորացման վերաբերյալ տարաձայնություններ կան, համայնքներում խորհրդատվական հանրաքվեների անցկացման հնարավորություն է ստեղծվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում