2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Alcon Entertainment ամերիկյան կինոընկերությունը ձեռք Է բերել Սեսիլյա Ահեռնի "Postscript" գրքի հիման վրա ֆիլմ ստեղծելու իրավունքը: Կինոնկարը կդառնա այն պատմության շարունակությունը, որը ցուցադրվել Է «P.S. Ես քեզ սիրում եմ» դրամայում, որի հիմքում գրողի համանուն ստեղծագործությունն Է: Այդ մասին հայտնել Է The Wrap-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ այդ մասին փետրվարի 12-ին հայտարարել են ստուդիայի տնօրեններ Էնդրյու Քոսովը եւ Բրոդերիք Ջոնսոնը: Նրանք հանդես կգան որպես պրոդյուսերներ: "Postscript" վեպը հրապարակվել Է անցյալ տարվա աշնանը: Դրանում նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում ծանր հիվանդությունից Ջերիի՝ գլխավոր հերոսուհի Հոլլիի ամուսնու մահվանից յոթ տարի անց: Նրա հեռանալուց եւս երեք տարի անց նա ամուսնուց նամակներ Է ստանում (գրքում նա կնոջը հորդորում Է ուժ գտնել նոր կյանքի սկսելու համար եւ ուրախանալ անկախ ամեն ինչից): Հաղթահարելով ցավը՝ Հոլլին կատարում Է Ջերիի վերջին խնդրանքը: Բայց անսպասելիորեն նրան սկսում են դիմել անբուժելի հիվանդ մարդիկ, որոնք ցանկանում են նման ուղերձներ թողնել իրենց սիրելիներին: Առայժմ հայտնի չԷ, թե ով Է խաղալու սիքվելում, ինչպես նաեւ` թե երբ Է այն թողարկվելու: «P.S. Ես քեզ սիրում եմ» առաջին ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Հիլարի Սուոնքը (Հոլլի) եւ Ջերարդ Բաթլերը (Ջերրի), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: