«Տիտանիկ»-ի ամենաթանկ արտեֆակտը ներկայացրել են ԱՄՆ-ի ցուցահանդեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1912 թվականին «Տիտանիկ»-ի կործանման հետեւանքով զոհված բրիտանացի երաժիշտ Ուոլես Հարթլիի ջութակը ներկայացրել են Բրենսոնի (ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգ) Titanic Museum Attraction թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում: Այդ մասին հայտնել Է ozarksfirst.com.-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ գործիքը հավաքորդի Էր վաճառվել 1,7 միլիոն դոլարով: Դա ամենաբարձր գինն Էր, որ երբեւիցե վճարվել Է նավից արտեֆակտի համար:

Այժմ դրա տերը, ով չի ցանկացել, որ նշվի իր անունը, թույլ Է տվել, որ ջութակը ոչ երկար ժամանակով թանգարանի ցուցադրանքի մաս դառնա:

«Դա ամենանշանավոր առարկան Է: Այդ գործիքով Ուոլես Հարթլին՝ երաժիշտը եւ նվագախմբի ղեկավարը, նվագել Է, երբ նավը խորտակվում Էր»,-մեկնաբանել Է ընկերության տնօրեն Էնդրյու Օլդրիջը:

Սկզբնապես ջութակը Ուոլես Հարթլիին նվիրել Է նրա հարսնացուն: Նա գործիքը վերցրել Էր «Տիտանիկ»-ի առաջին նավարկությանը: Լողացող սառցալեռին նավի ողբերգական բախումից հետո երաժիշտների խումբը մինչեւ վերջին պահը նվագել Է ուղեւորների համար (այդ տեսարանը վերստեղծված Է Ջեյմս Քեմերոնի համանուն ֆիլմում):

Ցավոք, Հարթլին չկարողացավ փրկվել: Նրան հայտնաբերեցին երկու շաբաթ անց: Նրա մարմնին կապված Էր ջութակը, որը հանձնեցին զոհված երաժշտի հարսնացուին: Վերջինս գործիքը նվիրաբերել Է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությանը:

Բացառիկ ցուցանմուշը հնարավոր կլինի դիտել մինչեւ հունիսի 15-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը