Life

Ռայան Ռեյնոլդսը խաղալու Է դետեկտիվ սյուժեով ֆիլմում. THR

2 րոպեի ընթերցում

Ռայան Ռեյնոլդսը խաղալու Է դետեկտիվ սյուժեով ֆիլմում. THR
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել, որ կանադա-ամերիկացի դերասան Ռայան Ռեյնոլդսը պատրաստվում Է գլխավոր դերը խաղալ, ինչպես նաեւ որպես պրոդյուսեր հանդես գալ այն ֆիլմում, որ հիմնված Է Cluedo սեղանի խաղի վրա դետեկտիվ սյուժեով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով THR-ին:

Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ որպես ռեժիսոր հանդես կգա Ջեյմս Բոբինը («Մափեթները», 2011 թվական, «Ալիսան հայելիների աշխարհում» 2016 թվական): Ռեթ Ռիզը եւ Պոլ Վեռնիկը, որոնք Ռեյնոլդսի հետ համագործակցել են «Դեդփուլ»-ի երկու մասերում, գրելու են սցենարը:

Cluedo-ում մասնակիցները պետք Է սպանությունը բացահայտեն հատուկ քարտերի եւ դաշտի օգնությամբ, որը հին առանձնատուն Է նմանակում: Նրանց անհրաժեշտ Է որոշել, թե ով, որտեղ եւ ինչի օգնությամբ Է կատարել հանցագործությունը:

Ջեյմս Բոբինի ժապավենը չի լինի դասական սեղանի խաղի առաջին Էկրանավորումը: 1985 թվականին դրա հիման վրա Ջոնաթան Լինը ներկայացրել Է «Հանցանշան» կատակերգությունը: Այն ժամանակ գլխավոր դերերը կատարել են Այլին Բրենանը, Թիմ Քարրին, Քրիստոֆեր Լլոյդը, Մեդլին Քանը եւ ուրիշներ:

2009 թվականին ԶԼՄ-ները գրել Էին, որ խաղը կրկին Էկրանավորել Է ցանկանում «Կարիբյան ծովի ծովահենների» ռեժիսոր Գոր Վերբինսկին: Սակայն նախագիծն այդպես Էլ չստացվեց իրագործել:

Նոր կինոնկարի նկարահանումների սկսվելու եւ դրա թողարկման ամսաթվերը դեռեւս հայտնի չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում