Life

112-ամյա ճապոնացին պաշտոնապես ճանաչվել Է Երկրի ամենատարեց տղամարդը

1 րոպեի ընթերցում

112-ամյա ճապոնացին պաշտոնապես ճանաչվել Է Երկրի ամենատարեց տղամարդը
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն փետրվարի 12-ին պաշտոնապես Երկրի ամենատարեց տղամարդն Է ճանաչվել Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով: Այդ մասին հայտնել Է «Կիոդո» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ համապատասխան հավաստագիրը 1907 թվականի մարտի 5-ին ծնված Վատանաբեին հանձնել են կազմակերպության ներկայացուցիչները: Մոլորակի ամենատարեց տղամարդու տիտղոսի նախկին տերը նույնպես Ճապոնիայի բնակիչ Էր: Իսկ Ճապոնիայի ամենատարեց կինը՝ Ֆուկուոկա պրեֆեկտուրայի՝ Կանե Տանակա անունով 116-ամյա բնակչուհին, նույնպես մոլորակի ամենածեր մարդու տիտղոսն Է կրում Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով:

Անցյալ տարի 100-ից բարձր տարիքի մարդկանց թիվը Ճապոնիայում առաջին անգամ գերազանցել Է 70 հազարի նշագիծը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում