Life

Գիտնականները պարզել են՝ ինչպես օրգանիզմը պաշտպանել բոլոր վիրուսներից միանգամից

2 րոպեի ընթերցում

Գիտնականները պարզել են՝ ինչպես օրգանիզմը պաշտպանել բոլոր վիրուսներից միանգամից

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները նոր հնարավոր թիրախ են հայտնաբերել հակավիրուսային պատրաստուկների համար: Հայտնագործությունը կարող Է բերել միանգամից բազմաթիվ վարակիչ հիվանդություններից համապիտանի բուժում ստեղծելուն: Հետազոտության արդյունքները հրապարակված են Cell Reports հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ցույց Է տալիս Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը, վիրուսներն իրենցից մշտական սպառնալիք են ներկայացնում մարդկության համար: Վիրուսների որոշ տեսակների դեմ կանոնավոր կերպով մշակվում ու ներդրվում են պատվաստանյութեր, բայց այդ գործընթացը շատ ժամանակ Է պահանջում, ոչ բոլորին Է օգնում եւ չի պաշտպանում նոր վիրուսներից:

Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցից ամերիկացի գիտնականները Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի քաղցկեղի հետազոտության կենտրոնի իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հայտնաբերել են, որ AGO4 սպիտակուցը «աքիլեսյան գարշապար» Է վիրուսների մեծամասնության համար: AGO4-ը Argonaute ընտանիքի սպիտակուցներից մեկն Է: Մինչ այժմ դրանց դերը մինչեւ վերջ հասկանալի չի եղել: Իսկ այժմ հետազոտողները պարզել են, որ այդ սպիտակուցը բացառիկ հակավիրուսային ներգործությամբ Է օժտված կաթնասունների մարմնական բջիջներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում