Քաղաքականություն

Զոհրաբյանն առաջարկում է ԼՀԿ-ի օրենքի նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին

1 րոպեի ընթերցում

Զոհրաբյանն առաջարկում է ԼՀԿ-ի օրենքի նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զոհրաբյանն ասաց փետրվարի 12-ի Ազգային ժողովի նիստում:

«Մենք ունենք 36-37 համայնք, որոնք ստացել են սահմանապահ համայնքի կարգավիճակ, քննարկենք, գուցե այդ համայնքների համար մեկ միլիոնի շեմը հանվի, քանի որ սահմանին թշնամին է, և, եթե որևէ մեկը ցանկանում է սահմանապահ համայնքներում, որոնք պահում են մեր թիկունքը, անանուն նվիրատվություն անել, այդ հնարավորությունը այդ մարդկանց համար տրվի»,- ասաց Զոհրաբյանը:

Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում