ԱԺ-ն ընդունեց ՀՈԱԿ ղեկավարի պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետը սահմանափակող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվի ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Գործող կարգավորմամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ժամանակավոր պաշտոնակատարները կարող են աշխատել անժամկետ: Նախագծով սահմանվում է, որ մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոնըզբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ԺՊ ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: Իսկ եթե մրցույթը հայտարարվում է չկայացած, ապա ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել ընդամենը 1 անգամ` 3 ամիս ժամկետով:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով պատգամավորների 109 կողմ և 1 ձեռնպահ ձայներ:

Հայերեն

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ