Հասարակական

Խնամակալության նպաստ սահմանելու օրենքի նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

1 րոպեի ընթերցում

Խնամակալության նպաստ սահմանելու օրենքի նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խնամակալության նպաստ սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըԱԺ նիստում ներկայացրել էր նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը:

Առաջարկվում է օրենքում ավելացնել «խնամակալության նպաստ» հասկացությունը: Եվ այն մարդկանց, որոնց խնամակալության տակ կան անձինք, ովքեր կարիք ունեն շուրջօրյա խնամքի, նրանց նկատմամբ սահմանել նպաստ

Նախագծի սկզբնական տարբերակում շահառուների թիվը բավականին լայն է եղել, բայց քննարկումների արդյունքում շահառուների թիվը կրճատվել է, թողնվել է ամենախոցելի խումբը: Այսպիսով, նախագծով սահմանվում է, որ խնամակալության նպաստ ստանալու իրավունք ունեն տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ ճանաչվածները, որոնք հաշվառված են խնամակալության նպաստի համակարգում: Զեյնալյանը պարզաբանել էր, որ խոսքը ծնողական խնամքից զուրկ մնացած և հոգեկան խնդիրներ ունեցող 433 երեխայի մասին է:

Նախագիծը քվեարկության ժամանակ ստացավ 107 կողմ, 1 ձեռնպահ ձայներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում