Սպորտ

Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար

1 րոպեի ընթերցում

Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Թուրքիան ներկայացնող Կերեմ Կամալի:

82 կգ քաշում Ռուբեն Ղարիբյանը քառորդ եզրափակիչում 5:3 հաշվով զիջեց Իտալիան ներկայացնող Չիրո Ռոսոյին:

97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Ֆինլանդիայից Մատի Էլիաս Կուոսմանենի հետ: Ալեքսանյանը հաղթանակ տոնեց 8:1 հաշվով: Հայ ըմբիշը կմրցի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Ավելի վաղ` պայքարից դուրս էր մնացել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանն, ով մեկնարկային գոտեմարտում էր տանուլ տվել:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում