Հասարակական

Մարությանը հերքում է իր կնոջ մասնակցությամբ քաղաքապետարանում նշանակումներ անելու լուրերը

1 րոպեի ընթերցում

Մարությանը հերքում է իր կնոջ մասնակցությամբ քաղաքապետարանում նշանակումներ անելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ վերջերս մամուլում տարածված հրապարակմանն այն մասին, թե իր կինը միջամտում է քաղաքապետարանում նշանակումների հարցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարությանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք և՛ օրենքով, և՛ դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի նշանակումների հարցին: Բնականաբար, այդ անձանց թվում բոլորն են: Ե՛վ իմ կինը, և՛ իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որ մենք կարողանանք մեր խոստումներն իրականացնել: Կինս և իր ընկերները, օգնել են մեզ, զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրո դրամաշնորհ լինի Երևան քաղաքի համար: Այդ ամենը կապ չունի քաղաքապետարանի և կառավարության հետ, իրենք այդ ծրագիրն իմ խնդրանքով գրել են, ներկայացվել է քաղաքապետարան, մենք դիմել ենք և մեծ մրցույթում, որտեղ մասնակցել են բազմաթիվ քաղաքներ՝ հաղթել ենք: Խոսքը վտանգավոր թափոնների ծրագրի մասին է»,- հայտնեց քաղաքապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում