Պատգամավորը հորդորեց դիտարկել շնչառական վարակների պատճառով դասերը ժամանակավորապես դադարեցնելու հարցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ է անում ոլորտի պատասխանատու նախարարներին դիտարկել դպրոցներում դասերը ժամանակավորապես դադարեցնելու հարցը` սուր շնչառական վարակներով պայմանավորված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:
«Այսօր հանրապետության դպրոցներում և այլ նախակրթարաններում բավականին մեծ թիվ են կազմում երեխաների շրջանում ծանր շնչառական հիվանդությունները: Չնայած կար հաղորդագրություն, որ դեռևս խնդիրը չի հասել նրան, որ երեխաները ժամանակավոր դպրոց չգնան, սակայն կարծում եմ, որ առողջապահության նախարարը մեկ անգամ ևս պետք է որոշակի գնահատական տա, քանի որ տեսնում ենք, որ խնդիրը չի լոկալիզացվում, այլ հակառակը` ընդլայնվում Է»,-ասաց Մելքումյանը:
Պատգամավոր դիմեց առողջապահության ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներին` մեկ անգամ ևս դիտարկում անցկացնելու և այս հիվանդությունները կանխելու համար: