Բաբաջանյանը հանրաքվեն համարում է հեղափոխությանը չհավատացածների համար մեղքերը քավելու հնարավորություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների սպասվող հանրաքվեն մեղքերը քավելու հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ժամանակին չեն հավատացել հեղափոխությանը, դրա անարյուն ընթացքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես Բաբաջանյանն ասաց ԱԺ ելույթների ժամանակ` ինքը ևս օգտվելու է այդ հնարավորությունից:

Նա նախ նշեց` 2018-ի հեղափոխությանը չի հավատացել, որ կարելի է առանց արյուն հեղելու հաղթել: «Առաջիկա հանրաքվեն բոլոր չհավատացողների համար պարտքերը մարելու, մեղքերը քավելու հնարավորություն է: Ես օգտվելու եմ այդ հնարավորությունից: Եվ առաջարկում եմ, որ բոլոր նրանք, որոնք չհավատացին 2 տարի առաջ, օգտվեն այս բացառիկ հնարավորությունից»,-ասաց Բաբաջանյանը:

Նա նշեց` ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն չափազանց կարևոր հանգրվան է մեր պետության ու հասարակության համար: «Շատերը սահմանադրական հանրաքվեով որոշել են պայքարել անցյալի դեմ: Ես սակայն առաջարկում եմ առաջիկա հանրաքվեն դարձնել ապագային համար մղվող պայքարի կարևոր փուլ, կարևոր հանգրվան: «Այո»-ն թող դառնա մեր բոլորի թերացումներն ու ձախողումները նախկիններով պայմանավորելու վերջին կետն ու վերջին պատճառաբանությունը»,-ասաց պատգամավորն ու նշեց` առաջիկայում երկրում կարևոր միջոցառում է նախատեսված, և այդ միջոցառմանը մասնակցությամբ երկիրը թևակոխելու է պայքարի մի նոր հանգրվան, որը երաշխավորելու է այդ բոլոր պայքարների անարյուն ընթացքը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:

Հայերեն

Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում՝ Լուլա դա Սիլվայի հասցեին Միլեյի վիրավորանքների պատճառով

Հայաստանի ու Հնդկաստանի միջև տեղի է ունեցել պաշտպանության համագործակցության հարցերի շուրջ քննարկում

Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Ամփոփվել են 2026թ. բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի

Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ֆրանսիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել անտառային հրդեհների առաջացմանը մասնակցելու կասկածանքով

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ

Իրանը և Օմանը շուտով համաձայնության կգան Հորմուզի նեղուցով տարանցման նոր երթուղու վերաբերյալ․ Press TV

Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք