Life

Ռիհաննան պատմել Է, թե ում հետ Է պլանավորում նշել Սուրբ Վալենտինի օրը

1 րոպեի ընթերցում

Ռիհաննան պատմել Է, թե ում հետ Է պլանավորում նշել Սուրբ Վալենտինի օրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ռիհաննան Նյու Յորքում հագուստի իր նոր հավաքածուի շնորհանդեսի ժամանակ The Cut հրատարակության լրագրողին պատմել Է, թե ինչպես եւ ում հետ Է պլանավորում նշել Սուրբ Վալենտինի օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես պատրաստվում են լինել ստուդիայում: Շատ եմ հուզվում այդ կապակցությամբ: Չեմ կարող ասել, թե ում հետ եմ ես աշխատում, բայց վաղուց Էի ցանկանում նրա հետ երաժշտություն ձայնագրել»,-մեկնաբանել Է փոփ-աստղը: «Բայց հետո իրեն չի զսպել եւ խոստովանել Է. «Լավ, ես ձեզ կասեմ: Նա Ֆարել Ուիլյամսն Է»: Ռիհաննան նաեւ խորհուրդ Է տվել այն աղջիկներին, որոնք ընկեր չունեն սիրահարների օրը նրա հետ նշելու համար: Նրա կարծիքով՝ այդ դեպքում ամենաճիշտը ներքնազգեստ գնելն Է եւ համեղ բաներ ուտելը: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել Էին, որ երգչուհու իններորդ ալբոմը պետք Է թողարկվեր 2019 թվականի դեկտեմբերին: Սակայն ռելիզն անհասկանալի պատճառներով այդպես Էլ չկայացավ: Սկավառակի թողարկման նոր ամսաթիվը դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում