Քաղաքականություն

ՀՀ նախագահն ու Հորդանանի թագավորը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ներուժը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ու Հորդանանի թագավորը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ներուժը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ներուժի հետ կապված հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի նստավայրում Հորդանանի թագավորի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Մենք Նորին մեծության հետ երեկ և այսօր հոյակապ քննարկումներ ենք ունեցել: Քննարկել ենք մեր երկրների համագործակցության ներուժը զբոսաշրջության, կրթության և գիտության, տեխնոլոգիաների, անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում»,- ասաց ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նաև կարծիք հայտնեց, որ Հորդանանի թագավորի այցը Հայաստան պատմական է. «Ես կարծում եմ, որ սա պատմական այց է ոչ միայն այն իմաստով, որ Նորին մեծությունն առաջին անգամ է Հայաստան այցելում, այլ նաև այն իմաստով, որ երկու երկրների, ժողովուրդների բարեկամությունը հարյուրամյակների, միգուցե, հազարամյակների պատմություն ունի: Սա ինձ համար լավ հնարավորություն է որպես հայ իմ երախտիքը հայտնել Ձեր ժողովրդին և Ձեր ընտանիքին, որովհետև մենք բոլորս հիշում ենք, որ ձեր ապուպապը 100 տարի առաջ արաբական աշխարհին ուղերձ ուղարկեց՝ խնդրելով ապաստան տալ այն հայերին, որոնք փրկվել էին Ցեղասպանությունից: Ցանկանում եմ գլուխ խոհարհել Ձեր ընտանիքի և Ձեր նախնիների առջև, նաև ցանկանում եմ մեր ժողովրդի կողմից ձեզ շնորհակալություն հայտնել»,- ասաց Արմեն Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում