BBC-ն սերիալ կնկարահանի Գրետա Թունբերգի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC-ն սերիալ Է նկարահանելու շվեդ դպրոցական եւ Էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է բրիտանական հեռարձակող կորպորացիայի մամուլի ծառայությունը, նշելով, որ արտադրական գործընթացով կզբաղվի BBC Studios ընկերությունը:

«Ամբողջ աշխարհի գիտնականները համաձայն են, որ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը պետք Է սահմանափակվի մեկուկես աստիճանով՝ խուսափելու համար անդառնալի շղթայական ռեակցիաներից: Ամբողջ սերիալի ընթացքում փորձագետների խումբը շարադրելու Է գիտական փաստեր, որոնք ընկած են այս ոչ երկիմաստ պնդման հիմքում: Իր ուղեւորությունների ժամանակ Գրետան հանդիպել Է ոչ միայն առաջատար գիտնականների, այլեւ քաղաքական առաջնորդների եւ խոշոր գործարարների հետ՝ նրանց հետ միասին ուսումնասիրելով գիտական տվյալները եւ նրանց կոչելով վերափոփումների»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Սերիալում ցուցադրվելու Է նրա ճանապարհորդությունը հասուն կյանք, քանի որ նա շարունակում Է բախվել անգործության հետեւանքներին իրական աշխարհում, ինչպես նաեւ (նրա կյանքի) առանձին հանգիստ պահեր, երբ նա գրում Է տպավորիչ ճառեր, որոնք այժմ հեռարձակվում եւ վերլուծվում են ամբողջ աշխարհում»,-հավելել են BBC-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով