Փետրվարի 11-ը գիտության մեջ կանանց ու աղջիկների միջազգային օրն Է
3 րոպեի ընթերցում

Այդ օրը սահմանվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի բանաձեւով: Դրանում Գլխավոր ասամբլեան կոչ Է արել աշխարհի երկրների կառավարություններին, ոչ կառավարական կազմակերպություններին ու ակադեմիական հաստատություններին՝ նպաստավոր հնարավորություններ ստեղծել կանանց ու աղջիկների կողմից կրթություն ստանալու եւ գիտական գործունեությամբ զբաղվելու համար:
Որպես այդ Օրվա նախաձեռնող հանդես Է եկել Էլեկտրակապի միջազգային միությունը, որը կոչ Է արել միջոցներ ձեռնարկել կանանց ու աղջիկների շրջանում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ինդուստրիայի տարածման համար: Օրվա անցկացման կազմակերպիչներ են հանդես գալիս ՅՈւՆԵՍԿՕ-ն եւ «ՄԱԿ-Կանայք» կառույցը՝ քաղաքացիական հասարակությունից հիմնարկությունների ու գործընկերների հետ համագործակցությամբ:
Վերջին տարիներին համաշխարհային հանրակցությունն զգալի հաջողությունների Է հասել կանանց ու աղջիկներին գիտության մեջ ներգրավելու գործում: Սակայն նրանք շարունակում են սահմանափակումների բախվել այդ ոլորտում: Այսպես, չնայած այն բանին, որ աշխարհում բակալավրի ու մագիստրոսի աստիճան ունեցողների թվում կանայք կազմում են 53 տոկոս, գիտությունների դոկտորների մակարդակով նրանց բաժինը միայն 43 տոկոս Է: Այս տվյալները ներկայացված են 2017 թվականի վերաբերյալ ՅՈւՆԵՍԿՕ-ի զեկույցում:
2018 թվականի կեսերին, ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն, կին հետազոտողները կազմում Էին աշխարհում բոլոր հետազոտողների թվի 28,8 տոկոսը: Կին հետազոտողների առավել մեծ բաժին ունեցող տարածաշրջաններն են՝ Կենտրոնական Ասիան (48,1 տոկոս), Լատինական Ամերիկան եւ Կարիբյան ավազանը (45,4 տոկոս), արաբական պետությունները (39,8 տոկոս), Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպան (39,5 տոկոս): Ընդսմին առավելապես կանանց են բաժին ընկնում կրթության, առողջապահության, սոցիալական եւ հումանիտար գիտությունների բնագավառները: Բնական գիտությունների ոլորտում, մաթեմատիկայում, ինժինիրինգում, արդյունաբերության ու շինարարության մեջ կանանց բաժինը փոքր Է: Գիտության ոլորտում Նոբելյան մրցանակների միայն 3 տոկոսն են երբեւիցե ստացել կանայք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: