«Օսկար-2020»-ի մասնակիցները փայլել են կարմիր գորգի վրա նաև իրենց շքեղ զգեստներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը ոչ միայն կինոարվեստում, այլև նորաձևության աշխարհում է մեծ իրարանցում առաջացնում: Կինոմրցանակաբաշխությունը հանրահայտ դիզայներներին և նորաձևության տներին հնարավորություն է տալիս դերասանների, դերասանուհիների միջոցով կարմիր գորգի վրա ներկայացնել իրենց ստեղծած հագուստները: Այդ առումով բացառություն չէր նաև 92-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ամենահետաքրքիր զգեստներով դերասանուհիներին:

Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին, որը «Bombshell» ֆիլմով ներկայացված է եղել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում, մրցանակաբաշխությանն էր եկել Շանել նորաձևության տան 1994 թվականի գարնանը մեծ պահանջարկ վայելած Haute Couture հավաքածուից օրիգինալ զգեստով, որը արդիական է մինչ օրս:

«Փոքրիկ կանայք» ֆիլմի համար «Օսկար»-ի առաջադրված դերասանուհի Սիրշա Ռոնան կրել է հետաքրքիր զգեստ «Գուչի»-ից:

Ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն աչքի է ընկել երկար ճերմակ զգեստով`«Լուի Վիտոն»-ից: Նրա հագուստն ամբողջացրել են գեղեցիկ զարդերը:

Ամերիկուհի Քեյթլին Դևրը գորգը զարդարել է մետաքսե շքեղ երեկոյան կարմիր զգեստով «Լուի Վիտոն»-ից: Դևրի կոշիկները «Ալդո» ապրանքանիշից էին:

Զգեստների դիզայներ Սենդի Փոուելը զարմացրել է ներկաներին իր յուրօրինակ սպիտակ կոստյումով և տաբատով` «Օսկար-2020»-ի հավակնորդների ստորագրություններով: Նա աճուրդի է հանելու այդ զգեստը ստացված գումարով իր ընկեր, անգլիացի ֆիլմարտադրող և դերասան Դերեկ Ջարմանի տունը գնելու և պահպանելու համար:

Բրիտանացի դերասանուհի և հաղորդավար Օլիվիա Քոլմանը ներկայացել է Ստելա Մաքարթնիի հեղինակած զգեստով: Երկար վիլյուրե շորն ընդգծել է դերասանուհու լավ պահպանված կազմվածքը:

Հագուստի դիզայներ Արիանա Ֆիլիպսն աշխատել է Ջերեմի Սքոթի հետ` փորձելով վերարտադրել այն հագուստը, որը կրել է 2012 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը: Հագուստը գրավել է ներկաներին սևի և վարդագույնի ճաշակով համադրությամբ:

Դերասանուհի Ջոնա Թաքերը, որը մրցանակաբաշխությանն էր ներկայացել ամուսնու` Ադամ Դրայվերի հետ, հագել էր սև սեղմիրանով և սպիտակ կիսաշրջազգեստով երեկոյան հագուստ, որի հեղինակը Օսկար դե լա Ռենտան է:

Ամերիկյան կինոակադեմիայի 92-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 9-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:

Հայերեն Русский

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով