Տայվանում կորոնավիրուսի կանխարգելման համար ֆիլմերից սկսել են կտրել համբույրի տեսարանները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տայվանում հեռուստասերիալներից եւ ֆիլմերից սկսել են կտրել-հանել համբույրների եւ այլ ինտիմ պահերի տեսարանները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, ինչպես նաեւ սահմանափակել այդ Էպիզոդները նկարահանումների ժամանակ: Այդ մասին գրել Է Straits Times-ը՝ վկայակոչելով չինալեզու United Daily News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չինաստանում հեռուստասերիալների նկարահանումները դադարեցված են նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով, պնդում Է հրատարակությունը: Տայվանում դրանք շարունակվում են, բայց սահմանափակումներով, ինչպես անմիջականորեն նկարահանումների ընթացքում, այնպես Էլ արդեն եթերում ցուցադրելիս: Այսպես Formosa TV ընկերության Golden City («Ոսկե քաղաք») սերիալում հերոսների համբույրի տեսարանը կրճատվել Է մինչեւ մի ակնթարթից Էլ պակաս՝ թեեւ բնօրինակում համբույրը պետք Է ավելի երկար տեւեր, իսկ դերասանները պետք Է սեփական հույզերի դեմ պայքար ցուցադրեին, գրում Է թերթը:

Տեղական Eastern Broadcasting Company հեռուստաընկերությունը, որը նկարահանում Է Sweet Family («Սիրելի ընտանիք») սերիալը, հայտարարել Է, որ կխուսափի մարդաշատ վայրերում նկարահանումներից, կբացառի բացահայտ ինտիմ տեսարանները եւ արդեն դիմակներ Է պատրաստել նկարահանող խմբերի համար, որոնք դրանք կկրեն աշխատանքի ժամանակ:

Singapore՚s Mediacorp կորպորացիան հայտնել Է, որ աշխատանքի ընթացքում կհետեւի առողջապահության նախարարության հանձնարարականներին, բայց մրսած դերասաններին չի հարկադրի համբուրվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով