Քաղաքականություն

Փաշինյանը արտերկրի հայրենակիցներին հորդորեց մասնակցել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը արտերկրի հայրենակիցներին հորդորեց մասնակցել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտասահմանում բնակվող այն հայրենակիցներին, որոնք չեն կարողացել մասնակցել 2018թ. գարնան թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը, հորդորում է մասնակցել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց ավիատոմսեր պատվիրել և պատրաստվել ապրիլի 5-ին հանրաքվեին մասնակցելու համար, մանավանդ որ 13 ուղղություններով բացվել են նոր ավիաչվերթներ և ստեղծվել են շատ էժան գներով Հայաստան գալու և հեղափոխության համար կարևոր այդ հանրաքվեի կայացմանը մասնակցելու հնարավորություն։

«Հանդիպում ենք ապրիլի 5-ին, ընտրական տեղամասերում», - նշեց ՀՀ վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում