Քաղաքականություն

Ապրիլի 5-ին հեղափոխությանն ասում ենք՝ այո՛. ՀՀ վարչապետի արձագանքը նախագահի որոշմանը

2 րոպեի ընթերցում

Ապրիլի 5-ին հեղափոխությանն ասում ենք՝ այո՛. ՀՀ վարչապետի արձագանքը նախագահի որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ նախագահի կողմից սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ որոշմանը՝ գրառում կատարելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

«Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին հեղափոխությանն ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո եւ կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:

Հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը.

  1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին:
  2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում