Հասարակական

Առողջապահության նախարարը շնորհավորել է Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարը շնորհավորել է Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանք է հղել Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այսօր Ստոմատոլոգների միջազգային օրն է

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն։ Մեր առողջապահական համակարգում ստոմատոլոգիան ամենակայացած և զարգացած ոլորտներից է՝ շնորհիվ մեր պրոֆեսիոնալ ստոմատոլոգների և երկարամյա ստոմատոլոգիական դպրոցի։

Շարունակեք մարդկանց ժպիտ պարգևել».,- ասվում է շնորհավորական խոսքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում