Քաղաքականություն

Հանրաքվեի նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին

1 րոպեի ընթերցում

Հանրաքվեի նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահԱրարատ ՄիրզոյանըՍահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ իրավական ընթացակարգի, երեք աշխատանքային օր ժամանակ ունի այն ստորագրելու համար:

Փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը որոշել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում