Հասարակական

Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն օրհնություն ստացան Ս. Սարգիս եկեղեցում

1 րոպեի ընթերցում

 Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն օրհնություն ստացան Ս. Սարգիս եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում օրհնություն ստացան Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 8-ին լրագրողների հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել։

«Ներկա են սահմանագծում ծառայության ընթացքում աչքի ընկած լավագույն զինվորները: Օրհնության կարգից հետո նաև զինվորներին կպարգևատրի Նավասարդ սրբազանը։ Արդեն հինգերորդ տարին է, որ Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ զինվորներն օրհնություն են ստանում և պարգևատրվում են։ Այս տարի օրհնության կարգին մասնակցում է 20 զինվոր»,- ասաց Արթենյանը։

Փետրվարի 8-ին նշվում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում