Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը խորհրդակցություն է անցկացրել սպանդանոցների հիմնման և վերազինման փուլերի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը խորհրդակցություն է անցկացրել սպանդանոցների հիմնման և վերազինման փուլերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված հանրապետությունում նոր սպանդանոցների կառուցման, գործող սպանդանոցների վերազինման, սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուներին աջակցության տրամադրման, ինչպես նաև սպանդանոցներին առնչվող այլ խնդիրներին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկմամանը մասնակցել են Էկոնոմիկայի նխարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Տիգրան Գաբրիելյանը, Արման Խոջոյանը, ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղեկալ Կարեն Իսախանյանը, Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ԿԱ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը և Էկոնոմիկայի նախարարության ու այլ գերատեսչությունների պաշտոնատար անձինք։

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ Տիգրան Խաչատրյանը հորդորել է հանդիպման մասնակիցմներին հնարավորինս սեղմ ժամկետներում համատեղ քննարկումներ իրականացնել սպանդի կազմակերպումից մինչև բնակչությանը անվտանգ մսամթերք մատակարարելու շղթայում անհրաժեշտ փոփոխությունների շուրջ, հավաքագրել եղած հարցերի պարզաբանումներն ու հստակեցումները։ Նախարարը հույս է հայտնել, որ ներկաների համակարգված աշխատանքի, լավագույն համագործակցության արդյունքում հնարավոր կլինի հասնել մի կետի, որտեղ եղած հարցերի մեծ մասը կարգավորված լինի։

Բարձրացվել են կառուցվող սպանդանոցների քանակին և չափանիշներին, տիպային նախագծերին, գործող սպանդանոցներում սանիտարական նորմերի ապահովմանը վերաբերող հարցեր։

Քննարկման ընթացքում անդադարձ է եղել նաև «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի մեջ կատարված լրացումներին, որոնց համապատասխան՝ ծրագրի ընդգրկման շրջանակը լրացվել է շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներով, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռքբերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներով։ Այս լրացումներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչությանը հանձնարարվել է մշակել համապատասխան քայլաշար։

Առաջիկայում կկազմակերպվեն այլ հանդիպումներ առկա բովանդակային խնդիրների լուծման հնարավոր ուղիները ուսումնասիրելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում