Life

«Ընկերների» սկզբնական դերասանական կազմը կնկարահանվի սերիալի շարունակության մեջ. Deadline

2 րոպեի ընթերցում

«Ընկերների» սկզբնական դերասանական կազմը կնկարահանվի սերիալի շարունակության մեջ. Deadline

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընկերները» սերիալի աստղերը՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Քուդրոուն, Դեւիդ Շվիմերը, Մեթ Լեբլանը եւ Մեթյու Փերրին, պատրաստ են նկարահանվել ֆիլմի շարունակության մեջ: Ինչպես Deadline-ին հայտնել Է աղբյուրը, խոսքը մեկժամանոց սերիայի մասին Է՝ HBO Max սթրիմինգային ծառայության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել դժվարին բանակցություններից հետո: Ինչպես նշում Է աղբյուրը, դերասաններից յուրաքանչյուրը մոտավորապես 3-4 մլն դոլար կստանա սերիային մասնակցելու համար:

Ինչպես գրում Է Deadline-ը, երկրպագուները մոտալուտ պաշտոնական ծանուցում են ակնկալում, քանի որ ավելի վաղ Մեթյու Փերրին Twitter-ի իր Էջում «կարեւոր նորություններ» Է խոստացել մոտ ժամանակներս:

Նշվում Է, որ HBO Max-ը «Ընկերների» նկատմամբ իրավունքն ստացել Է 425 մլն դոլարի դիմաց, եւ շարունակությունը նկարահանվում Է այն բանի համար, որ օգնի ծառայության գործարկմանը: Սթրիմինգային հարթակն աշխատանքը կսկսի 2020 թվականի մայիսին: «Ընկերները» կատակերգական սերիալը, որը պատմում Է Մանհեթենում ապրող վեց մտերիմների կյանքի մասին, NBC հեռուստաընկերության կողմից ցուցադրվել Է 1994 թվականի սեպտեմբերից մինչեւ 2004 թվականի մայիսը: Ընդհանուր առմամբ նկարահանվել Է 236 Էպիզոդ: Սերիալն ստացել Է մեծ թվով պարգեւներ, ներառյալ վեց Emmy մրցանակ եւ մեկ «Ոսկե գլոբուս», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում