Life

Բժիշկը 30 տարի խորհուրդներ Է տվել հարեւաններին եւ դրանց դիմաց հաշիվ Է ներկայացրել

3 րոպեի ընթերցում

Բժիշկը 30 տարի խորհուրդներ Է տվել հարեւաններին եւ դրանց դիմաց հաշիվ Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Չեշիրի կոմսության Ուորինգթոն քաղաքից զառամյալ բժիշկը փող Է պահանջել այն բժշկական խորհուրդների համար, որն ինքը երկար տարիներ տվել Է իր հարեւաններին: Այդ մասին, իչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ի կայքը:

75-ամյա բժիշկ Սթիվեն Բենթլին երկար ժամանակ ապրել Է Հարրի եւ Ջոան Սաթքլիֆների հետ հարեւանությամբ: Նա հաճախակի Է նրանց մոտ հյուր եղել եւ ժամանակ առ ժամանակ կոնսուլտացիաներ արել բժշկական հարցերի շուրջը: Այդպես շարունակվել Է 1982 թվականից մինչեւ 2012 թվականը:

2016 թվականի հունվարին վախճանվել Է 90-ամյա Հարրին, իսկ 2017 թվականի նոյեմբերին մահացել Է նրա կին Ջոանը: Հուղարկավորությանը նախապատրաստվելու ժամանակ հարեւանների հարազատերը Բենթլիի հետ տեքստային հաղորդագրություններ են փոխանակել Հարրիի բուժման առիթով:

Շուտով բժիշկը նրանց հաշիվ Է ներկայացրել այն 68 խորհուրդների համար, որոնք հարեւաններն ստացել են 30 տարվա ընթացքում: Հաշվի չափը չի ճշտվում: Տարեց զույգի հարազատներն աննրբանկատ եւ անազնիվ են համարել բժշկի պահվածքը եւ Բենթլիի դեմ գանգատվել են Բժշկական գլխավոր խորհրդում: Ունկնդրումների ժամանակ Հարրի դուստրը պատմել Է, որ իր հոր կենդանության օրոք Բենթլին երբեք չի արծարծել իր ծառայությունների վճարման հարցը եւ գրի չի առել իր հանձնարարականները: Իր ծնողները նրան վերաբերվել են որպես ընտանիքի բարեկամի եւ իրենց երախտագիտությունն են հայտնել միս եւ վիսկի հյուրասիրելով:

Բժշկական գլխավոր խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ Բենթլին չի պահպանել մասնագիտական Էթիկայի կանոնները՝ բժշկական ծառայություններ մատուցելով մարդկանց, որոնց հետ ընկերական հարաբերություններ են հաստատվել: Սաթքլիֆների համար նա փաստորեն ընտանեկան բժշկի դեր Է կատարել: Միեւնույն ժամանակ խորհուրդների մասին գրառումների բացակայությունը, որոնց համար հաշիվ Է ներկայացվել, վկայում են, որ դրանք եղել են բարեկամական, այլ ոչ թե մասնագիտական:

Բենթլիի փաստաբան Ռիչարդ Փաթրիջը հայտարարել Է, թե Հարրին տառապել Է բազմաթիվ հիվանդություններով, ներառյալ շաքարախտը, սրտի իշեմիկ հիվանդությունը եւ միզապարկի քաղցկեղը: Իրավաբանն ընդգծել Է, որ Բենթլին Սաթքլիֆների մոտ Է գնացել սոսկ նրանց խնդրանքով, այլ ոչ թե իր նախաձեռնությամբ: Հաշվի ներկայացման օրինաչափության վերաբերյալ որոշում առայժմ չի ընդունվել, ունկնդրումները շարունակվում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում