Ինովացիա

Ֆրանսիայում Apple-ին տուգանել են հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցման համար

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Apple-ին տուգանել են հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցման համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները 25 միլիոն եվրո են տուգանել Apple ընկերությանն այն բանի համար, որ ընկերությունն օգտատերերին չի տեղեկացրել, որ iOS ծրագրային ապահովման նորացումը կարող Է հանգեցնել iPhone 6-ի, SE-ի եւ 7-ի աշխատանքի դանդաղեցման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆրանսիացի քննիչները 2018 թվականի հունվարի 5-ին հետաքննություն են սկսել Apple-ի նկատմամբ այն բանի կապակցությամբ, որ օգտատերերին չեն հայտնել, որ 2017 թվականին թողարկված ծրագրային ապահովման նորացումների պատճառով նրանց սմարթֆոնները կարող են ավելի դանդաղ աշխատել, առանձնապես հնացած կուտակիչներով iPhone-ները:

Ծրագրային ապահովման նախորդ տարբերակին վերադառնալու հնարավորության բացակայության պատճառով շատ օգտատերեր ստիպված են եղել փոխել սարքի մարտկոցը կամ Էլ գնել նոր հեռախոս:

«Մրցակցության, սպառման եւ տնտեսական հանցագործությունների դեմ պաքարի հարցերի գլխավոր վարչության հետաքննության արդյունքներով եւ Փարիզի դատախազի հետ համաձայնությամբ Apple-ի խումբը համաձայնել Է 25 միլիոն եվրո տուգանք վճարել գործարքի շրջանակում»,- նշված Է վարչության կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում