Մեծ Բրիտանիայի ամենաթանկ առանձնատունը գտնվում Է Լոնդոնի Սենթ-Ջոնս-Վուդի շրջանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում գտել են ամենաթանկ առանձնատունը. այն դասական ոճով կառուցված տունն Է Լոնդոնի Սենթ-Ջոնս-Վուդի շրջանի ամենակենտրոնում գտնվող: Ինչպես հայտնել Է Mansion Global-ը, դրա արժեքը 75 մլն ֆունտ ստեռլինգ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Շենքի արժեքը գրեթե կրկնակի գերազանցում Է այն տան գինը, որն ավելի վաղ ուներ Անգլիայի ամենաթանկ տան կարգավիճակը: Անշարժ գույքը նաեւ կարելի Է վարձակալել շաբաթական 40 հազար ֆունտ ստեռլինգով, ինչն այն դարձնում Է նաեւ Լոնդոնի ամենաթանկ վարձակալական առաջարկություններից մեկը: Կարմիր աղյուսից կառուցված հինգհարկանի առանձնատան մակերեսը կազմում Է 25 հազար քառակուսի ֆուտ (2,4 հազար քառակուսի մետր): Տունն ունի յոթ ննջասենյակ, փակ սպա-համալիր՝ ստորգետնյա լողավազանով, մարզասարքերի սրահ, սաունա եւ համմամ: Բացի այդ, ներսում կա չորս բար եւ 12-տեղանոց տնային կինոթատրոն: Առանձնատունը նախատեսված Է շատ մարդկանց, այդ թվում նաեւ սպասարկող անձնակազմի համար (որի համար նախատեսված են առանձին շինություններ): Շենքում առկա Է նաեւ ավտոմատ ավտոմոբիլային վերելակ, որը մեքենան «Ջեյմս Բոնդի ոճով» տանում Է հսկվող ստորգետնյա ավտոտնակ: