Life

«Դաունթոնի աբբայության» սցենարիստը կգրի «Քամի ուռիներում»-ի կինոադապտացիան

1 րոպեի ընթերցում

«Դաունթոնի աբբայության» սցենարիստը կգրի «Քամի ուռիներում»-ի կինոադապտացիան
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դաունթոնի աբբայության» սցենարիստ Ջուլիան Ֆելոուզը միացել Է պրոդյուսեր Ջերալդ Ռոբերտ Մոլենին («Շինդլերի ցուցակը») Քենեթ Գրեմի «Քամի ուռիներում» պատմվածքի Էկրանավորման աշխատանքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Variety-ին:

Համակարգչային գրաֆիկայի միջոցով չորս գլխավոր գործող անձերի (խլուրդ, գորշուկ, դոդոշ եւ ջրառնետ) ստեղծմամբ կզբաղվի Փիթեր Ջեքսոնի Weta Digital ստուդիան, որը կինոեռերգություն Է նկարահանել ըստ Ջ. Ռ.Ռ. Թոլքինի «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթը կամ Գնալ այնտեղ ու վերադառնալ» գրքերի:

«Մենք անհրաժեշտ ամեն ինչ ունենք դասական ստեղծագործության առավել լիակատար ադապտացիա անելու համար»,- պատմել Է Ջերալդ Ռ. Մոլենը: Նկարահանումները տեղի կունենան Նոր Զելանդիայում՝ Ջեքսոնի Stone Street Studios ստուդիայում: Նախագծի ռեժիսորը Ռեյ Գրիգսն Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում