Life

Աղվեսը հայտնվել Է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում եւ քաոս առաջացրել

1 րոպեի ընթերցում

Աղվեսը հայտնվել Է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում եւ քաոս առաջացրել
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք Է սողոսկել մի աղվես, որն այնտեղ կարճ ժամանակով քաոս Է առաջացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը:

Հայտնի Է, որ կենդանին չորրորդ հարկ հասել Է շարժասանդուղքով: Դրանից հետո ոստիկանները բռնել են նրան՝ փակելով խորը արկղի մեջ: Այնուհետեւ նրան պատգարակներով հանել են փողոց, որտեղ Էլ աղվեսին բաց են թողել:

Քաղաքական գործիչներն ու պետական ծառայողներն իրենց տարակուսանքն են հայտնել այդ Էպիզոդի առնչությամբ: Ոմանք նշել են, որ թեեւ զանազան տարօրինակություններ են տեսել խորհրդարանում, բայց նման միջադեպը, միեւնույն Է, զարմանք Է առաջացնում: Մասնավորապես, հասկանալի չԷ, թե կենդանին ինչպես Է հայտնվել այնտեղ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում