Չեսթեր Բենինգթոնի խումբը ներկայացրել Է Sickness նոր թրեքը եւ դրա հոլովակը
1 րոպեի ընթերցում

Տեսահոլովակը հիմնված Է Բենինգթոնի եւ խմբի թմբկահար Շոն Դոուդելի ընկերության իրական պատմության վրա:
«Երբ Չեսթերը 15 տարեկան Էր, դպրոցում նրան ծաղրում Էին: Եվ մի անգամ նույնիսկ ծեծել են: Այդ օրը ես ստանձնեցի նրա պաշտպանի դերը եւ նրա համար ասես ավագ եղբայր դարձա: Մեր ընկերությունը շարունակվում Է նույնիսկ նրա մահից հետո»,-պատմել Է Դոուդելը:
Երգում հնչում Է հանգուցյալ երաժիշտի (Բենինգթոնը վախճանվել Է 2017 թվականի հուլիսին) վերականգնված վոկալը:
Amends ալբոմի թողարկումը, որում կներառվի Sickness թրեքը, պլանավորված Է ապրիլի 10-ին: Ընդամենը սկավառակի վրա տեղ կգտնի 11 կոմպոզիցիա:
Grey Daze խումբն ստեղծվել Է 1993 թվականին. Դրան Չեսթեր Բենինգթոնն անդամակցել Է նախքան 1996 թվականին Linkin Park-ին միանալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: