Life

Հայրը «հանճարեղ» միջոց Է գտել լացող որդուն հանգստացնելու համար

1 րոպեի ընթերցում

Հայրը «հանճարեղ» միջոց Է գտել լացող որդուն հանգստացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակիչ Լոնի Քարթերը յուրօրինակ միջոց Է ցուցադրել լացող երեխային հանգստացնելու համար. նա ձայնագրել Է իր որդու ճիչերը եւ ձայնագրությունը միացրել որդու համար, ինչից հետո տղան հանդարտվել Է: The Sun հրատարակությունը, որը պատմել Է ամերիկացու նորարարության մասին, նրա առաջարկած միջոցը համարել Է հանճարեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կարճատեւ հոլովակում վեցամսական երեխան դադարում Է լաց լինել՝ լսելով իր հոր կողմից արված ձայնագրությունը: «Այդ դու ես, բարեկամ: Ահա թե ինչպես Է քո ձայնը հնչում»,- դիմում Է նրան հայրը: Մեկնաբանություններում ոչ բոլոր օգտատերերն են Քարթերի հայտնագործությունը համարում ֆենոմենալ: Salam նիկով օգտատերը կարծում Է, որ երեխան լաց Է լինում սենյակում հնչող բարձր երաժշտության պատճառով, իսկ Risa-ն նշել Է, որ տղային հանգստացնելու շատ ավելի գործուն միջոց կլիներ պարզապես նրան ձեռքերի վրա վերցնելը:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում