Երկարակյաց կինը նշել Է իր 100-ամյակը եւ բացահայտել երջանիկ կյանքի գաղտնիքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Թայն-Էնդ-Ուիր կոմսության Սաութ-Շիլդս քաղաքի երկարակյաց բնակչուհին երջանիկ կյանքի գաղտնիքը համարել Է երգեցողությունը: Նրա կատարմամբ Լուի Արմսթրոնգի When You՚re Smiling երգի տեսանյութը հրապարակել Է Daily Mail տաբլոիդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 27-ին Լետիցիա Լանքասթերը նշել Է իր 100-ամյակը եւ հարազատններին ու մերձավորներին ուրախացրել լեգենդար ջազային կոմպոզիցիայի կատարմամբ: Տեսանյութում, որը նկարահանել Է նրա թոռան կինը, հոբելյարը, գլխին տիարա դրած, նստել Է բազմոցին, երգում Է եւ շարժումներ անում տակտին համապատասխան: Հոլովակի ավարտին սենյակում ծափահարություններ են լսվում: Երիտասարդ տարիքում Լանքասթերը սիրում Էր երգել ու պարել հանդիսականների առջեւ: Երբ նա մոտավորապես 20 տարեկան Էր, պրոֆեսիոնալ ելույթներ Էր ունենում բեմի վրա: Ծերանոցում նա շարունակել Է շրջապատի մարդկանց ուրախացնել իր ելույթներով: «Ինչ տարիքում Էլ որ լինեմ, ես երբեք չեմ դադարի երգել: Ելույթները միշտ եղել են իմ կյանքի անքակտելի մասը: Դա ինձ երջանիկ Է դարձնում»,-իր գաղտնիքի մասին պատմել Է անվանակոչիկը: Լանքասթերը ծնվել Է Անգլիայում, բայց 1989 թվականին ընտանիքով տեղափոխվել Է Շոտլանդիա: Այն բանից հետո, երբ 2010 թվականին մահացավ նրա ամուսինը՝ Ջորջը, նա տեղափոխվեց տեղի ծերանոց:

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են