Արցախ

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Հելո թրասթ» կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Հելո թրասթ» կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փետրվարի 6-ին ընդունել է «Հելո թրասթ» միջազգային մարդասիրական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Ռոբերտ Սայֆրեթին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր: Պաշտպանը նշել է, որ «Հելո թրասթ» կազմակերպությունը կարևորագույն մարդասիրական առաքելություն է իրականացնում Արցախում՝ փրկելով բազմաթիվ կյանքեր և բարենպաստ պայմաններ ապահովելով սոցիալ-տնտեսական գործունեության համար:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է ականազերծման աշխատանքներում միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունը՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը երախտապարտ է բոլոր աջակիցներին:

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հեռանկարները՝ պայմանավորվելով կոնկրետ հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում