Life

Թամարա դե Լեմպիցկայի կտավը Լոնդոնում վաճառվել Է ռեկորդային 21 մլն դոլարով

1 րոպեի ընթերցում

Թամարա դե Լեմպիցկայի կտավը Լոնդոնում վաճառվել Է ռեկորդային 21 մլն դոլարով
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թամարա դե Լեմպիցկայի (1898-1980 թթ.) կտավը Լոնդոնում վաճառվել Է 16,3 մլն ֆունտ ստեռլինգով (21 մլն դոլարով), ինչն ամենաբարձր գինն Է դարձել, որը երբեւիցե վճարվել Է այդ լեհ ու ամերիկացի նկարչուհու աշխատանքի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Christie՚s աճուրդների տանը՝ ամփոփելով փետրվարի 5-ի երեկոյան Լոնդոնում «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը» խորագրի ներքո անցկացված աճուրդների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռեկորդային գումարը վճարվել Էր 1932 թվականին դե Լեմպիցկայի կողմից արված «Մարջորի Ֆերիի դիմանկարը» կտավի համար: Այն նկարչուհու կողմից ստեղծվել Է ամուսնու՝ փարիզյան կաբարեի աստղ Մարջորի Ֆերիի պատվերով, երբ դե Լեմպիցկան գտնվում Էր իր կարիերայի բարձրակետում եւ հռչակվել Էր որպես մոդեռնիզմի արվեստի գլխավոր ներկայացուցիչներից մեկը: Ինչպես նշում Է Christie՚s-ը, Վարշավայում ծնված նկարչուհին դարձել Է աճուրդների պատմության մեջ առաջին կինը, որի կտավը ամենաթանկն Է դարձել իմպրեսիոնիստների աճուրդներում: Կտավի սկզբնական գնահատման արժեքը 8-12 մլն ֆունտ ստեռլինգ Էր (10-16 մլն դոլար):
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում