Հայաստանը մասնակցում է Սուրաջկունդի 34-րդ միջազգային փառատոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է Հնդկաստանում 2020 թ. փետրվարի 1-16-ը անցկացվող Սուրաջկունդի 34-րդ միջազգային արհեստների փառատոնին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հայկական պատվիրակությունը ներկայացնում են ժողովրդական արհեստագործներ և ժողովրդական կատարողական արվեստի կրող խմբեր:

Հայաստանի տաղավարում ցուցադրված են հայ վարպետների (Արմենուհի Խաչատրյան, Արմինե Պողոսյան, Մարալ Շեուհմելիան) ասեղնագործություններ, գոբելեններ և ժանյակներ: Փառատոնի ընթացքում նախատեսվում են նաև «Կայթ» նվագախմբի ելույթները:

«Կայթ» նվագախումբը հիմնադրվել է 2016 թվականին, Երևանում՝ Կորյուն Դավթյանի նախաձեռնությամբ, նպատակ ունենալով ազգային նվագարաններով կատարելու հայկական ժողովրդական ավանդական երաժշտություն։ Կազմում ընդգրկված են երիտասարդ երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրը տիրապետում է որևէ երաժշտական գործիքի, այդ թվում` բլուլ, շվի, պարկապզուկ, զուռնա, դուդուկ, դհոլ, դափ, քանոն և ուդ։ Խմբում ընդգրկված են նաև երգիչ և երգչուհի:

«Կայթ» նվագախմբի երկացանկի մեծ մասը ներկայացնում է բանավոր ավանդույթով պահպանված և 19-20-րդ դարերում Կոմիտասի, Միհրան Թումաճանի, Արամ Քոչարյանի ջանքերով գրառված նմուշներ։ Լինելով հայ ժողովրդական մի շարք երգերի և մեղեդիների առաջին բեմական կատարողը, «Կայթը» փորձում է պահպանել ավանդույթը՝ ժամանակակից մտածողության պայմաններում։

Հայերեն Русский

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով