Հասարակական

Ադրբեջանից բռնագաղթած 11 ընտանիքի որպես սեփականություն կհանձնվեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանից բռնագաղթած 11 ընտանիքի որպես սեփականություն կհանձնվեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց հնարավորություն է տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսքը 11 բնակելի տարածքի մասին է:

Ըստ հիմնավորման, Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևանի Մոլդովական փողոցում գտնվող ուսանողական հանրակացարաններ, Աբովյան քաղաքի էներգետիկական քոլեջի հանրակացարան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, Ավանի Աճառյան, 20/3 և Շիրակի, 2ա հասցեների հանրակացարաններում բնակվող՝ Ադրբեջանից բռնագաղթած ու ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհել իրենց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում