Life

Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել Է Էժանագին հագուստով

1 րոպեի ընթերցում

Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել Է Էժանագին հագուստով

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել Է մասս-մարկետից գնված Էժանագին հագուստով: Լուսանկարները հրապարակված են Daily Mail-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քեմբրիջի դքսուհին եւ նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, այցելել են Մամբլս քաղաքում (Ուելս) գտնվող ծովային փրկարարական կայան: Հրապարակված լուսանկարներում դքսուհին Zara իսպանական մակնիշի կարմիր գույնի միդի-զգեստով Է եւ Hobbs բրիտանական բրենդի վերարկուով, որը խանութի պաշտոնական կայքում վաճառվում Է 259 ֆունտով:

38-ամյա Միդլթոնի ոտքերին Stuart Weitzman-ի սեւ երկարաճիշտ կոշիկներ Էին: Նրա կերպարը նաեւ համալրվել Էր մուգ գույնի ձեռնոցներով եւ տարբեր աքսեսուարներով՝ շարֆով՝ զգեստի երանգին համապատասխանող վարդագույն սրտիկներից պրինտով, կարմիր քլաչով, ոսկյա կուլոնով եւ օղակաձեւ ականջօղերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում