Նարե, Դավիթ. Հայաստանում նորածիններին ամենաշատ տրվող անունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականին նորածին աղջիկներին ավելի շատ անվանակոչել են Նարե, տղաներին՝ Դավիթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական կոմիտեն:

Նախորդ տարի ծնված 17 հազար 173 նորածին աղջիկներից 688-ի դեպքում ծնողներն անվանակոչել են Նարե, երկրորդ տեղում Մարիան է, 585 դեպքում ընտրվել է այս անունը, հաջորդում է Արփին՝ 445, այնուհետև Եվան՝ 439: Հնգյակը եզրափակում է Անգելինան՝ 438: Տասնյակում են նաև Մանե, Մարի, Անահիտ, Էլեն, Մարիամ անունները:

Հանրապետությունում 2019 թվականին ծնված 18 հազար 958 նորածին տղաների շրջանում ամենահաճախ ընտրված անունը Դավիթն է՝ 1 399: Երկրորդ տեղում Նարեկն է՝ 931, այնուհետև գալիս են Հայկը՝ 576, Մարկը՝ 548 և Տիգրանը՝ 535: Տասնյակում են նաև Ալեքսը, Միքայելը, Արթուրը, Գոռը, Արենը:

2019 թվականին հանրապետությունում ծնվել է 36 հազար 131 երեխա:

Հայերեն العربية English

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

COP17. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ելույթը Առաջնորդների գագաթնաժողովին

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները

Արհեստական բանականությունն ու մեդիայի ապագան՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովի ուշադրության կենտրոնում