Life

Twitter-ը կմակնշի կեղծ լուսանկարներն ու տեսագրությունները

1 րոպեի ընթերցում

Twitter-ը կմակնշի կեղծ լուսանկարներն ու տեսագրությունները
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ը կմակնշի կեղծ լուսանկարներն ու տեսագրությունները: Այդ մասին հաղորդվում Է ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանել են մշակողները, կհայտնվի հատուկ ցուցիչ, որը մեդիանյութերը կնշի որպես կեղծ եւ կուղեկցի պարզաբանմամբ, որ դրանք Էական փոփոխությունների են ենթարկվել:

Դրա համար սոցցանցը հաշվի կառնի.

. Խմբագրումից հետո կոնտենտի կառուցվածքի, ժամանակի, հաջորդականության եւ կազմի Էական փոփոխությունները:

. Ձայնա- եւ տեսատեղեկավտության հավելումը: Մասնավորապես վերադիր կադրերը, ձայնը կամ փոփոխված ենթագրերը:

. Մոդելավորված կամ մոգոնված ֆայլերն իրական մարդու պատկերով:

«Մենք գիտենք, որ որոշ թվիթներ բովանդակում են փոփոխված լուսանկարներ կամ տեսագրություններ, որոնք կարող են վնաս պատճառել մարդկանց: Այսօր մենք մտցնում ենք նոր կանոն եւ ցուցիչ, որը կնշի դրանք եւ մարդկանց պարզաբանում կտա այդ թվիթի վերաբերյալ»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

Այդպիսի կոնտենտը Twitter-ը կսկսի մակնշել մարտի 5-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում