Հասարակական

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ընդլայնել համայնքի ավագանու լիազորությունները

1 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ընդլայնել համայնքի ավագանու լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնելու օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրինագիծը ներկայացրեց խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։

Օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում