Հասարակական

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պետական նյութական պահուստի արդիականացման նախագծին

2 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պետական նյութական պահուստի արդիականացման նախագծին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության հեղինակած «Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 5-ին հանձնաժողովի նիստում Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ փաթեթի ընդունման նպատակն է զարգացնել Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգը՝ բարեփոխելով ոլորտը կարգավորող իրավական դաշտը՝ նյութական պահուստի արդիականացման և համալրման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար:

«Ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից՝ առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության, զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը: Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև ցորենի, շաքարավազի, բուսական և կենդանական յուղի ու մի շարք այլ պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումըկամ հետևանքների վերացումը պետական նյութական պահուստի նշանակությունն է: Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումները և կառավարման համակարգը»,- ասաց Նազարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում