Արցախի պետնախարարը հանդիպել է փոքր հէկ-երի հարցով ստեղծված հանձնաժողովի անդամների հետ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 4-ին հանդիպել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության կառավարությունը, ականջալուր լինելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության շուրջ մտահոգություններին, ձեռնամուխ է եղել հարցի համակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությանը: Կառավարությունը ստանձնելով մասնագիտական, անկախ հանձնաժողով ձևավորելու հանձնառություն՝ դիմել է ՀՀ կառավարությանը՝ հանձնաժողովի կազմում բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի մասնագետներ ներգրավելու խնդրանքով: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան մեր գործընկերներին՝ ընդառաջելու և Արցախի Հանրապետություն մասնագետներ գործուղելու պատրաստակամության համար»:

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացնելով հանձնաժողովի կազմը, նշել է որ Հայաստանի Հանրապետությունից հանձնաժողովի կազմում երկուական մասնագետ ներկայացնում են ՀՀ շրջակա միջավայրի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները, ոչ կառավարական հատվածից՝ բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի բարձր որակավորում ունեցող փորձագետներ, իսկ Արցախի Հանրապետությունից՝ ԱԺ պատգամավոր, մեկական մասնագետներ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություններից, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից: Կառավարությունը դիմել է նաև Ալեքսանդր Քանանյանին՝ հանձնաժողովի կազմում 3 անդամ ներգրավելու հարցով. Հանդիպմանը ներկա էր միայն մեկը:

Պետական նախարարը հանձնաժողովի անդամներին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ պատրաստակամություն հայտնելով ուժերի ներածին չափով աջակցելու հանձնաժողովի աշխատանքային գործունեությանը:

Գրիգորի Մարտիրոսյանն այնուհետև լքել է հանդիպման դահլիճը, իսկ շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամները շարունակել են աշխատանքային քննարումները:

Հայերեն

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26