Իրինա Շեյքը եւ Բրեդլի Քուփերը բաժանումից հետո առաջին անգամ միասին են ներկայացել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուպերմոդել Իրինա Շեյքը եւ դերասան Բրեդլի Քուփերը բաժանումից հետո առաջին անգամ միասին են ներկայացել Լոնդոնում անցկացված BAFTA-ի մրցանակաբաշխության երեկույթին: Համատեղ լուսանկարը հրապարակված Է ցանցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Page Six-ը:
View this post on Instagram
Հրատարակության տեղեկատվության համաձայն, զույգը, որը բաժանվել Է 2019 թվականի ամռանը, կեցվածք Է ընդունել բրիտանական փայլերես հանդեսի համար: Նրանց հետ միասին կադրում ներկա Է հանդեսի գլխավոր խմբագիր եւ մոդելագործ Էդուարդ Էնինֆուլը:
Օգտատերերն իսկույն ենթադրել են, որ Շեյքը եւ Քուփերը հաշտվել են: «Նրանք կրկին միասի՞ն են»,-հարցրել Է @valinthedark-ը: «Իրինան եւ Բրեդլին հոյակապ են»,-մեկնաբանել Է @sophiablanche63-ը: «Տարվա կադր»,-քննարկմանը միացել Է @comodisima-ն:
«Ինչ գրավիչ զույգ Է»,-գրել Է @darrensthill-ը: Զույգը չի արձագանքել սոցիալական ցանցի օգտատերերի մեկնաբանություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: