Ինովացիա

Թվային հասարակությունից մինչև խելացի քաղաքներ.Ճապոնացի փորձագետը Հայաստանում կիսվում է փորձառությամբ

7 րոպեի ընթերցում

Թվային հասարակությունից մինչև խելացի քաղաքներ.Ճապոնացի փորձագետը Հայաստանում կիսվում է փորձառությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարության Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով պատասխանատուի գործադիր խորհրդական, Թվային կառավարության միջազգային խորհրդի նախկին ղեկավար Տոշիյուկի Զամման Հայաստանի հետ համագործակցության լավ հեռանկարներ է տեսնում: Զամման օրերս Հայաստան կատարած այցի ընթացքում կիսվել է իր փորձով` թվային հասարակության, խելացի քաղաք ստեղծելու, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ:

«Իմ այս այցի նպատակն է կիսվել իմ փորձառությամբ և ծանոթանալ ձեր երկրի փորձին: Ես աշխատում եմ Ճապոնիայի կառավարության համար, Ճապոնիայի կառավարության Տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի գործադիր խորհրդատուն եմ, նաև Թվային կառավարության միջազգային խորհրդի նախկին ղեկավարը: Ես շատ երկրներ եմ գնացել և շատ ուրախ եմ կիսվել իմ փորձառությամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տոշիյուկի Զամման ու վստահեցրեց` թվային դիվանագետի ակտիվությունը չունի ոչ առևտրային, ոչ քաղաքական պատճառ , դա պարզապես փորձագետի կողմից օգնություն է մեկ այլ փորձագետի` ստեղծելու ավելի լավ հասարակություն` թվային ուժով:

Զամման Հայաստան այցի ընթացքում դասախոսություն է ունեցել Հայաստանում Ամերիկյան համալսարանում, ստացել շատ հարցեր, տվել մեկնաբանություններ: Նա նկատեց` Հայաստանն ու Ճապոնիան նույն խնդիրներն ունեն և կարող են միասին լուծել: «Օրինակ` Ճապոնիան շատ է հարգում թուղթը։ Որոշ ընկերություններ ստեղծել են ավտոմատ կնիքի ռոբոտ:Բայց մենք թղթի բիզնեսում ենք, թղթի դարաշրջանում: Հայաստանը մեզ շատ նման է»,-ասաց նա ու նշեց՝ երկու երկրներն ունեն նույն խնդիրները և կարող են լուծել դրանք:

Զամման Հայաստանում հանդիպել է նաև կառավարության ներկայացուցիչների, նրանց հետ խոսել ոչ միայն թվային տնտեսության, այլ նաև թվային հասարակության մասին: «Դուք պետք է կենտրոնանաք թվային հասարակության վրա, օգտագործեք թվայնացման ուժը՝ քաղաքացիների համար ավելի լավ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Ընկերությունները պետք է մրցակցեն այլ երկրների ընկերությունների հետ: Կառավարությունը պետք է ավելի լավ միջավայր ստեղծի բիզնեսի համար»,-ասաց նա:

Նրա խոսքով` կառավարությունը չպետք է լինի ծառայության մատակարար: Զամման առաջարկում է կառավարությանը թվային ոլորտում լինել պլատֆորմ և մասնավոր հատվածի ծառայությունները դարձնել ավելի լավը: «Եթե կառավարությունը ուզում է օրինակ սմարթֆոնների համար հավելված ստեղծել, դա օգտակար չի լինի: Նրանք պետք է մտածեն միայն կարգավորող կանոնների ստեղծման մասին: Սակայն մասնավոր ընկերությունն ուզում է ավելի շատ հաճախորդներ ստանալ: Նրանք շարունակաբար բարելավում են իրենց ծառայությունները: Դա մասնավոր հատվածի և կառավարության տարբերությունն է»,-ասաց նա ու նշեց` կառավարությունը պետք է կենտրոնանա մասնավոր սեկտորի համար պլատֆորմ ստեղծելու վրա: Եվ մասնավոր սեկտորը ծառայություններ կներդնի այդտեղ:

ՏՏ ոլորտի զարգացման համար նա Հայաստանում պոտենցիալ տեսնում է: Դրանցից մեկը համարում է մարդկային ռեսուրսը` լավ կրթված մարդիկ: «Եվ դուք պետք է կենտրոնանաք երիտասարդների վրա`թվայնացման համար: Հաջորդ քայլը կարծում եմ պետք է լինի հրավիրել որոշ միջազգային ընկերությունների՝ միավորվելու դրանց հետ և գրավելու լավ հաճախորդներ: Դա է աճի ձևը: Էստոնիան 10 տարի առաջ այս առումով ոչինչ չուներ, իսկ հիմա թոփ թվային կառավարություն ունի: Նրանք կենտրոնացան մարդկային ռեսուրսի, համագործակցության վրա»,-ասաց Զամման:

Նա նկատեց` հայերը շատ խելացի են և շատ լավ վարվելակերպ ունեն: Նա նշեց` դա նշանակում է, որ մեծ պոտենցիալ կա` աշխատելու այլ երկրների հետ միջազգայնորեն: «Ես կարծում եմ, որ մարդկային ռեսուրսը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի: Հայերը շատ արհեստավարժ կերպով անգլերեն են խոսում, լավ են մաթեմատիկայից: Երբեմն մենք կարող ենք տեսնել խնդիր` բիզնեսի ավանդական ձևի, մտածողության ավանդական ձևի, դա խոչընդոտ է՝ շարժվելու առաջ: Սակայն լսել եմ, որ ձեր կառավարությունը փոխվել է, դարձել ավելի երիտասարդ: Դուք բախտավոր եք»,-ասաց Զամման:

Նա նշեց` այնուամենայնիվ առանց ռիսկի կանխարգելման առաջ շարժվելը կձախողվի: Այլ երկրներն անում են նույն սխալները, ունեն նույն խնդիրները. մասնագետը կարող է ու պատրաստ է կիսել այդ ինֆորմացիան:

Անդրադառնալով Հայաստան-Ճապոնիա համագործակցությանը` Զամման նշեց` իրենք Ճապոնիայում շատ գաղափարներ ունեն, բայց տարբեր կարգավորումներ կան: «Քանի որ շատ գաղափարներ դժվար է իրականացնել Ճապոնիայում, եթե խնդիր չլինի դա այստեղ՝ Հայաստանում անելու համար, մենք կարող ենք համագործակցել և դա փորձարկել այստեղ, արդյունքը լավ կլինի հայերի համար: Կարծում եմ՝ մենք պետք է Հայաստանից գնենք այդ լուծումը: Բիզնես համագործակցությունն, իհարկե, հնարավոր կլինի»,-ասաց նա:

Զամման ներկայացրեց նաև խելացի քաղաքի ստեղծման իրենց հաջող փորձը: Նա շեշտեց` իրական խելացի քաղաքը տեխնոլոգիաների օգտագործումն է` մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար: «Այս կոնտեքստում մենք պետք է գտնենք, թե որն է ամենամեծ խնդիրը ձեր քաղաքում և դա լուծենք: Հաջորդ անգամ պետք է լուծել երկրորդ խնդիրը` օգտագործելով թվային տեխնոլոգիաները: Երբեմն, թյուրիմացաբար կարծում են, թե խելացի քաղաքն այն է, երբ պարզապես ապահովում են լավ ցանց, լավ հավելվածներ»,-ասաց նա:

Ճապոնիան ներկայում շատ հավելվածներ ունի: Հավելվածներից մեկը ահազանգում է, որ մի քանի վայրկյանից երկրաշարժի ալիք է սպասվում: Մեկ այլ հավելված հանցագործողությունների քարտեզ է, որում ինֆորմացիան տրամադրվում է ոստիկանության կողմից: «Լավ կազմակերպված քաղաքն է խելացի քաղաքը: Այն լավ ծրագրերը, որոնք որևէ խնդիր չեն լուծում, ոչ ոք չի օգտագործի»,-նշեց նա:

Հասարակական տրանսպորտի խնդրի կարգավորման համար Ճապոնիայում օգտագործում են սենսորներ, դրանք տեղադրվում են ավտոբուսների, գնացքների վրա: Այսպիսով` մարդը կարող է հասկանալ, թե որտեղ է ավտոբուսը, երբ կգա հաջորդը, որքան պետք է սպասել հաջորդ ավտոբուսին: «Երբեմն ավտոբուսները միաժամանակ են գալիս, մենք կարող ենք ընտրել, թե որ մեկն է ավելի լավը»,-ասաց նա ու նշեց` հեծանիվները ևս հիմա շատ տարածված են Ճապոնիայում, դրանք կարելի է վարձել:

Զամման նշեց` մեծ սիրով ևս հաջորդ հնարավորության դեպքում Հայաստանում պատրաստ է կրկին դասախոսություններ կարդալ, կիսվել փորձով: Ինքը կենտրոնացած է այլ մարդկանց կրթելու, թրեյնինգներ անցկացնելու վրա:

Աննա Գրիգորյան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում