Հասարակական

Բարձրաստիճան պաշտոնյաները «ֆլեշմոբ» են սկսել ի աջակցություն քաղցկեղ ունեցող անձանց

2 րոպեի ընթերցում

Բարձրաստիճան պաշտոնյաները «ֆլեշմոբ» են սկսել ի աջակցություն քաղցկեղ ունեցող անձանց

ԵՐԵՎԱՆ, 4 , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «ֆլեշմոբ» են սկսել ի աջակցություն քաղցկեղ ունեցող անձանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ֆլեշմոբ»-ին մասնակցում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հունահռոմեական ոճի մբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:

Նրանք «Ֆեյսբուք»-ի իրենց պաշտոնական էջերում տեղեկատվական արշավ են սկսել և գրել. «Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, փետրվարի 15-ը՝ մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Այս լուսանկարով ես միանում եմ քաղցկեղի դեմ միասնական պայքարին, քանի որ վստահ եմ, որ քաղցկեղը չպետք է համարվի դատավճիռ: Միացի՛ր և դու: Միասին մենք կարող ենք կյանքեր փրկել»:

Նրանք գրառման տակ նաև հաշթագեր են թողել՝ #cityofsmile #ժպիտներիքաղաք #Worldcancerday2020 #February4 #February15

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում